շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսրայելի դեմ Իրանի գործողությունը բարձրացրել է Թեհրանի դիրքերը տարածաշրջանային և համաշխարհային երկրների շարքում․ Ռաիսի

Իսրայելի դեմ Իրանի գործողությունը բարձրացրել է Թեհրանի դիրքերը տարածաշրջանային և համաշխարհային երկրների շարքում․ Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ անցյալ ամիս Իսրայելի դեմ իրականացված պատասխան գործողությունը բարձրացրել է Իրանի դիրքերը տարածաշրջանային և համաշխարհային տերությունների շարքում, գրում է Tasnim-ը։

Կիրակի օրը նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ Ռաիսին բարձր է գնահատել «Ճշմարիտ խոստում» գործողությունը, որն իրանցի զինվորականներն իրականացրեցին իսրայելական ռազմական թիրախների դեմ անցյալ ամիս՝ որպես «կարևոր հանգրվան Իրանի պատմության մեջ»:

Ըստ նրա, այս գործողությունը «ամրապնդեց Իրանի ուժը, հզորությունը, արժանապատվությունն ու հույսը և ապացուցեց, որ Իրանի ժողովուրդը ձգտում է ազատ ու անկախ կյանքի»։

  • Կիսվել: