շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսրայելի կառավարությունը երկրի տարածքում փակել է Al Jazeera հեռուստաալիքը

Իսրայելի կառավարությունը երկրի տարածքում փակել է Al Jazeera հեռուստաալիքը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կաբինետը քվեարկել է երկրում  Al Jazeera հեռուստաընկերության փակման օգտին՝ օգտագործելով անցած ամիս խորհրդարանի կողմից հաստատված նոր օրենքը, որն արգելում է Քաթարի հեռուստաընկերության հեռարձակումը Գազայի հատվածում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կաբինետը կիրակի օրը միաձայն հաստատել է արգելքը, ասվում է կառավարության հայտարարության մեջ։ Այնուհետև կապի նախարար Շլոմո Կարնին հրաման է ստորագրել արգելքը մտցնելու մասին, որն անմիջապես ուժի մեջ է մտել:

Որոշումը, որը պետք է վերանայվի յուրաքանչյուր 45 օրը մեկ, իշխանություններին իրավունք է տալիս փակել հեռուստաալիքի գրասենյակները Իսրայելում, առգրավել հեռարձակման համար օգտագործվող սարքավորումները (բացառությամբ հեռախոսների և համակարգիչների), դադարեցնել հեռուստատեսային հեռարձակումները և սահմանափակել մուտքը ալիքի կայքեր։

Նախկինում Նաթանյահուն բազմիցս սպառնացել է փակել Al Jazeera-ի գրասենյակները՝ պատճառաբանելով, որ հեռուստաալիքը «բռնություն է հրահրում»:

Անցյալ աշնանը Մերձավոր Արևելքում հակամարտության սրման սկզբից ի վեր հեռուստաալիքը շատ ակտիվորեն լուսաբանում է այդ իրադարձությունները՝ մեղադրելով նաև Իսրայելին Գազայում հանցագործություններ կատարելու մեջ։

Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում զոհվել են հեռուստաալիքի մի քանի աշխատակիցներ և նրանց հարազատները։

  • Կիսվել: