շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մոլդովայի նախագահը և պաշտպանության նախարարը կայցելեն Նորվեգիա

Մոլդովայի նախագահը և պաշտպանության նախարարը կայցելեն Նորվեգիա

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և Հանրապետության պաշտպանության նախարար Անատոլի Նոսաթին մայիսի 6-7-ը առաջին պաշտոնական այցով կմեկնեն Նորվեգիա, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Սա Մոլդովայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Նորվեգիա։ Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին, Մոլդովա էր այցելել Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն։ Նա հայտնել էր, որ Նորվեգիան նախատեսում է մոտ ապագայում դեսպանատուն բացել Մոլդովայում։

  • Կիսվել: