հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Որքա՞ն ծախսեր են կատարվել կորոնավիրուսի կանխարգելման, բուժման համար․ նախարարության հաշվետվությունը

Որքա՞ն ծախսեր են կատարվել կորոնավիրուսի կանխարգելման, բուժման համար․ նախարարության հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն։

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 

 1 

 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր

8.210.163.675

 2

 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)

1.519.259.534

 3

 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում

82.348.723

 4

 Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում

491.056.413

 5

Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար

375.853.888

 6

 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն

53.767.369

 7

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն

3.205.433.968

 8

 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն

96.296.190

 9

 Բժշկական կենտրոնների վերանորոգում

196.423.161

10

 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ

230.292.384

11

Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ

62.110.449

 

 Հանրագումար

  • Կիսվել: