ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Որ եկա էդտեղ, մանիպուլյացիայի ուստեքին հատիկ առ հատիկ ի ցույց կդնեմ. Ավագանու անդամը՝ փոխքաղաքապետին

Որ եկա էդտեղ, մանիպուլյացիայի ուստեքին հատիկ առ հատիկ ի ցույց կդնեմ. Ավագանու անդամը՝ փոխքաղաքապետին

Սահմանեք մի հատ ավելի ճոխ մի 2000 դրամանոց սակագին, երևանցիներին էլ ասեք զեղչ ենք անում։ Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիտում տրանսպորտի ուղեվարձի թանկացման ֆոնին որոշակի խավերի համար արտոնություններ սահմանելու հարցի քննարկման ժամանակ նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը

«Իրերը անվանում են իրենց անվանումով, իսկ մանիպուլյացիայի ուստեքին, որ եկա այդտեղ հայտարարությունների ժամանակ, հատիկ առ հատիկ ի ցույց կդնեմ»,-ասաց նա:

Հարցը զեկուցող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ արձագանքեց. «Պարոն Մանուկյան, ես իրոք հասկանում եմ, որ դուք ամբողջ օրը ձեր ուղիղ եթերում օրը մի վեց անգամ իմ անունը տալով երևի ակնկալում եք, որ ես պետք է ուրախանամ, նեղվեմ և այլն, բայց չգիտեմ, ի դժբախտություն, թե ի ուրախություն ձեզ, ասեմ, որ առանձնապես ձեր ելույթները իմ էմոցիոնալ ֆոնի վրա ոչ բացասական, ոչ դրական չեն ազդում: Հուսով եմ դա ձեզ չի նեղացնի։

Պայմանագրի ինձ տալու մասով էլ անհրաժեշտություն չկա, որովհետև այդ պայմանագիրը իմ ամենօրյա աշխատանքային փաստաթուղթն է ու այնպես ոնց որ այդ պայմանագրի մանրամասները գիտեմ ես ու հասկանում եմ, չեմ կարծում, որ դուք օբյեկտիվորեն այդքան տիրապետում եք, որ մի հատ էլ ինձ ասեք, թե այդ պայմանագիրը ինչ է ենթադրում։

Ուզում եք կետերը բարձրաձայնեք՝ բարձրաձայնեք, ուզում եք ձեր մանիպուլատիվ մեկնաբանությունները անեք՝ արեք, ոնց որ ձեր իրավունքն է ինչ-որ առումով, բայց ձեր կողմից այդ պայմանագիրը ինձ տալու ես ամենևին կարիք չունեմ»:

  • Կիսվել: