ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Նազիկ Ավդալյանը՝ Armenian International Healthcare Expo 2025-ի ջահակիր

Նազիկ Ավդալյանը՝ Armenian International Healthcare Expo 2025-ի ջահակիր

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը՝ Armenian International Healthcare Expo 2025-ի ջահակիր։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում տարածել է ինքը՝ Ավդալյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սպորտը սովորեցրել է ինձ. առողջության համար պայքարելը նույնքան կարևոր է, որքան օլիմպիական մեդալի համար պայքարե։

Այսօր ես այդ ոգով եմ միանում Expo-ին՝ որպես մեկը, ով հավատում է. առողջապահությունն ու կրթված մարմինը միասին կարող են փոխել մարդու ճակատագիրը։

Այս միջոցառման ջահը կրելու եմ հպարտությամբ՝ որպես հայ կին և մայր, որ հավատում է վաղվա սերնդին, որ գիտի՝ որ առողջ ժողովուրդը հաղթող ժողովուրդ է»։

 

  • Կիսվել: