Մեկնարկում է Երևանի միջազգային բալետային փառատոնը
Հունիսի 6-ին մայրաքաղաքում մեկնարկում է Երևանի միջազգային բալետային փառատոնը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Այդ առիթով հունիսի 6-ին, 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից, բալետային ներկայացումների ավարտից հետո, դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ: