ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Եվրոպական խաղաղության հիմնադրամից կրկին օգտվելու ՀՀ-ի որոշման շուրջ քննարկումները շարունակվում են. ԱԳՆ

Եվրոպական խաղաղության հիմնադրամից կրկին օգտվելու ՀՀ-ի որոշման շուրջ քննարկումները շարունակվում են. ԱԳՆ

Եվրոպական խաղաղության հիմնադրամից կրկին օգտվելու Հայաստանի որոշման շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին այսօր «ՀՀ 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «2024 թվականին Հայաստանը կարողացավ օգտվել Եվրոպական Միության «Եվրոպական խաղաղության հիմնադրամից»՝ ստանալով 10 միլիոն եվրո աջակցություն: Ներկայում քննարկումներ են ընթանում նմանատիպ լուծման շուրջ, բայց 2025 թվականի համար: Կարևոր է ընդգծել, որ Հայաստանը, որպես շահառու պետություն, արդեն իսկ ներառված է 2026 թվականի նախնական ծրագրերում»:

  • Կիսվել: