կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն․ Սուրենյան

Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն․ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր էջում անդրադարձել է օդում նկատվող սառցե բյուրեղների․

«Հարգելի քաղաքացիներ, Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն, այլ առկա մառախուղի խտացման(սուբլիմացիա) հետևանք»,- գրել է նա։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ևս անդրարձել է այդ երևույթին․

«ՀՀ տարբեր բնակավայրերում, եթե նկատում եք մթնոլորտային տեղումներ՝ անձրևի կամ ձյան տեսքով, մի շտապեք ասել, թե ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը չէր կանխատեսել այդ տեղումները:

 

Այդ տեղումները իրական տեղումներ չեն: Դրանք առաջանում են հանրապետությունում ձևավորված ինվերսիոն մառախուղի շերտից: Այդ երևույթները կոչվում են.

կոնդենսացիա(գոլորշի վիճակից անցում հեղուկ վիճակի՝ առաջանում են կաթիլների տեսքով), սուբլիմացիա (գոլորշի վիճակից 0°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում անցում պինդ վիճակի՝ առաջանում են փաթիլների տեսքով)»:

 

  • Կիսվել: