շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Նվիրվում է այն «տղամարդկանց», որոնք իրենց մասնագիտական թերացումները մատնանշող կանանց առաջարկում են «ամուսնանալ». Հովհաննիսյան

Նվիրվում է այն «տղամարդկանց», որոնք իրենց մասնագիտական թերացումները մատնանշող կանանց առաջարկում են «ամուսնանալ». Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանն իր էջում գրում է. «Գնահատեք միայնակ կնոջը, գնահատեք նրան, երբ միայնակ կռվում է «աշխարհի» դեմ հանուն այդ նույն Աշխարհի: Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այդքան կամք, ուժ և որոշում` նվիրվելու և օգուտ տալու բոլորին, ոչ թե մեկին կամ մի ընտանիքին:

Գնահատեք միայնակ կնոջ մենակ լինելու խիզախությունը, նա շատերի համար կյանքի նոր հնարավորություն ու որակ է տալիս`հաճախ և հիմականում զոհասեղանին դնելով իր Կյանքը:

Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այնքան ուժ անսեր չապրելու, որ գերադասում է ազնիվ մենությունը, քան տխմար ու անորակ կոմպրոմիսը... Կինը, որն ունի այնքան գիտակցություն, որ անարժան, պնակալեզ ու անծալք տղամարդու կողքին իր նյարդային գոյությունը քարշ տալու փոխարեն ՓՈԽՈՒՄ Է անշնորհակալ մարդկանց իրականությունը դեպի ԼԱՎԸ` իր ամենօրյա, հետևողական աշխատանքով, անքուն գիշերներով ու իր անձի դեմ` անհասկանալի «տղամարդկանց» հարձակումներին հակահարված տալով:

Գնահատեք ու սիրեք այդ կնոջը: Այդպիսի կանանց:

Նրանք են աշխարհի մասնատված կտորները սոսնձում իրար... իրենց միայնակության նվիրումով և անպատասխան Սիրով:

Հ.Գ. նվիրվում է բոլոր այն «տղամարդկանց», որոնք իրենց մասնագիտական թերացումները մատնանշող կանանց առաջարկում են «ամուսնանալ...կանցնի...»»:

Հիշեցնենք, որ Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Մարալիկի ծննդատան փակման թեմայով ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցազրույցին արձագանքելով՝ նրան հորդորել էր խոսել «ոչ թե բամբասանքների լեզվով, այլ փաստերով և ապացույցներով», ապա հավելել էր, թե՝ «ամուսնացիր՝ կանցնի»։

  • Կիսվել: