ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բաքվի դատարանում ցուցմունք է տվել Կարեն Ավանեսյանը

Բաքվի դատարանում ցուցմունք է տվել Կարեն Ավանեսյանը

Բաքվի դատարանում այսօր ցուցմունք է տվել Ստեփանակերտում «ահաբեկչական հարձակման և այլ առանձնապես ծանր հանցագործությունների փորձի» մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մեղադրական եզրակացությունը կարդալուց հետո դատարանը հայտարարել , որ հաջորդ դատական նիստը կանցկացվի դեկտեմբերի 18–ին:

Նշենք, որ կեղծ «դատավարությունն» ընթանում է Գյանջայի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում։

Հիշեցնենք, որ Կարեն Ավանեսյանը 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկն է։ 2025 թվականի սեպտեմբերի կեսերին ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով ՆԳՆ–ին, հայտնեցին, որ «ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել»։ Նրանց վարկածով՝ Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, վիրավորել նրանցից մեկին, ինքն էլ է վիրավորվել։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: