Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանին սպառնում է 18 տարվա ազատազրկում
Ադրբեջանում տեղի է ունեցել Ստեփանակերտում ահաբեկչության և այլ հատկապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի քրեական դատավարությունը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ նիստը վարել է Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Իլկին Իբիշովը։ Ավանեսյանը ցուցմունք է տվել նիստում։ Այնուհետև լսվել են քրեական գործով ՛՛վկաների՛՛ ցուցմունքները։
Ելույթ է ունեցել նաև պետական մեղադրողը, որը միջնորդել է Կարեն Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։
՛՛Դատավարությունը՛՛ կշարունակվի դեկտեմբերի 25-ին։


