«Օտար ուժը դուք եք». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Նիկո՛լ, արդեն վարչապետ չեք: Իրական առաքյալ եք դարձել՝ ստորագույն օտար «ուժը» մարմնավորող առաքյալ, ձեր իսկ երդմանն՝ ամենօրյա դավաճան: Անվավեր եք՝ առոչինչ: Չենք ճանաչում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սրբազաններ՝ առայժմ առանց չակերտների, էս ի՞նչ եք անում, ինքներդ ձեզ համոզելով, որ աստվածատուր առաքելության համահեղինակ եք, բայց իրականում՝ բառիս բուն իմաստով հանցագործ իշխանիկի անմիջական մեղսակիցը և ձեռքի գործիքը:
Ձեզանից գոնե մեկը թող բարոյական զորությունն ու քաղաքացիական արիությունը գտնի՝ հրաժարվելու անձնական տարատեսակ տրտունջներից ու ետ տալու այս ոչնչապաշտ ընթացքը: Աղջիկ, տղա, փող կամ խորանադավություն՝ ձեր հետագծի առանձնահատկությունների համար ապաշխարելու հավանաբար վերջին հանգրվանն է:
Մեղա, Տէր, ողորմեա, և Քո Ուժն ու լույսը տուր մեզ այսօր՝ հայրենասպան այս պղծուղին հաղթահարելու համար:
Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի, անէանան ինքնաքրիստոսները համայն աշխարհի»:


