շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն սպասվածից շուտ

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն սպասվածից շուտ

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն ավելի շուտ, քան սպասվում էր:

Այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Մի քանի օր առաջ այցելություն էինք կազմակերպել Նուբարաշենի աղբավայր: Շատ ակտիվ հողալցման աշխատանքներ ենք իրականացնում՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մասնավոր ընկերությունների ռեսուրսը օգտագործելով: Մենք կարծում էինք, որ մոտ մեկ շաբաթ կտևեն աշխատանքները, բայց, վստահաբար, ավելի շուտ կմարի»,-նշեց նա:

Ավինյանի խոսքով՝ դա խնդիր է, որն ամեն տարի կրկնվում է, սակայն գտել են լուծման ձևը: «Խոսքը նոր աղբավայրի կառուցման մասին է: Ծրագիրն արդեն կա, ֆինանսավորումը ևս կա, նախագծման մրցույթը շուտով դրվելու է»,-եզրափակեց Ավինյանը:

  • Կիսվել: