երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նուբարաշենի աղբավայրը կփակվի, կկառուցվի նոր աղբավայր․ Ավինյան

Նուբարաշենի աղբավայրը կփակվի, կկառուցվի նոր աղբավայր․ Ավինյան

 Նուբարաշենի աղբավայրը պետք է ամբողջովին կոնսերվացվի և այդտեղ այլևս աղբավայր չպետք է գոյություն ունենա։ Այս մասին armLur.am-ի հետ զրույցում նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով այլ վայրում պետք է կառուցվի նոր աղբավայր, որը զերծ կլինի այն ռիոսկերից, որոնք առկա են Նուբարաշենի աղբավայրում։ «Նոր աղբավայրը կգործի այլ ցիկլով։ Մենք արդեն ունենք համապատասխան ծրագիր, այն ուղարկել ենք կառավարություն։ Հուսով ենք առաջիկա հինգ տարում նոր աղբավայրը կկառուցվի»,- նշել է նա։

Ի դեպ Ավինյանի խոսքից պարզ դարձավ, որ Երևանում աղբամշակման գործարան կառուցելու նպատակներ դեռևս չկան, չնայած ամբողջ առաջադեմ աշխարհի փորձին և Հայաստանին արված բազում առաջարկներին։ Թե որն է այդ առաջարկների մերժման պատճառը պաշտոնապես դեռևս չի բարձրաձայնվել, չնայած մամուլում եղած հրապարակումների։

  • Կիսվել: