ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Նուբարաշենի 7-րդ փողոցում ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը մնացել է ավտոմեքենայի տակ (տեսանյութ)

Նուբարաշենի 7-րդ փողոցում ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը մնացել է ավտոմեքենայի տակ (տեսանյութ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 7-ին, ժամը 01:34-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նուբարաշենի 7-րդ փողոցում՝ պոլիկլինիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը մնացել է ավտոմեքենայի տակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոբերտ Է., ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի սյուներին և տներից մեկի պարսպին և կողաշրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել կողաշրջված ավտոմեքենայի տակից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: