չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Նշանակվել են Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքի ուղերթներ

Նշանակվել են Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքի ուղերթներ

Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ 2020 թվականի հունվարի 1,2 եւ 6,7-ին նշանակվել են Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքի լրացուցիչ ուղերթներ: Գնացքները նշված օրերին Երեւանից կմեկնեն ժամը 9:15-ին, իսկ Գյումրիից՝ 17:55-ին: 

Այսպիսով, ուղեւորների հարմարավետության համար նշված տոնական օրերին Երեւան-Գյումրի-Երեւան ուղղությունում կաշխատեն երկու արագընթաց եւ երեքական սովորական էլեկտրագնացքներ:

Երթեւեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի՝ www.ukzhd.am, «Ուղեւորատար գնացքների չվացուցակ» բաժնում:

  • Կիսվել: