ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
«Նորք» ԻԿՀ-ն հայտարարություն է տարածել

«Նորք» ԻԿՀ-ն հայտարարություն է տարածել

«Նորք» ԻԿՀ-ն հայտարարություն է տարածել՝  կապված արցախաբնակ ՀՀ քաղաքացուն Շուշիում մեկուսանալու ուղարկելու հետ:

Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ քիչ առաջ լայն տարածում գտած դեպքի վերաբերյալ։

‼️Ի գիտություն.

Արմեդ ծրագիրը, որի միջոցով է փոխանցվում են պացիենտների մասին տեղեկությունները սինխրոնիզացված է Google Map համակարգի հետ և հասցեները ֆիքսվում են նշված ծրագրի միջոցով։

‼️Որպես հասցե Արցախի Հանրապետությունը, Google map քարտեզ որոնողական-տեղեկատվական ծառայությունը ցավոք սրտի Արցախը պաշտոնապես ընդգրկել է Ադրբեջանի կազմի մեջ և այդ տրամաբանությամբ, ավտոմատ հասցեն նշվել է նման կերպ։

‼️Ուղեգրումը չի կատարվել «Նորք» ԻԿՀ-ի կողմից, այն կատարվել է այլ տարածքում Արմեդ համակարգով աշխատող օպերատորների կողմից, որոնք կցված ենք «Նորք» ԻԿՀ-ին։

Հիվանդանոցի առջև դրված այսքան խնդիրների և ծանրաբեռնված աշխատանքի ժամանակ, անընդունելի ենք համարում որոշ շրջանակների կողմից ստեղծվող ինտրիգները և մանիպուլյացված ինֆորմացիայի տարածումը։

#Առողջ եղեք‼️
Սիրով` #ՆորքԻԿՀ»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԶԼՄ-ներով տարածվել էր, թե Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։

  • Կիսվել: