կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը

Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը

Հունիսի 27-ին՝ ժամը 15։37-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։

Փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

  • Կիսվել: