երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել էր Սևանա լճում

Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել էր Սևանա լճում

Ապրիլի 14-ին, ժամը 19:37-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան։

  • Կիսվել: