Նոր նամականիշ՝ նվիրված ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին
Այսօր շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
.jpg)
Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
220 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից մեկը՝ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը (1922-2018 թթ.):
Նամականիշի խորապատկերին ներկայացված է Երևանի պետական համալսարանը, որտեղ Սերգեյ Համբարձումյանը 1977-1991 թթ. եղել է ռեկտոր: