ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նոր խաբեություն ձև համացանցում. ինչպես պաշտպանվել

Նոր խաբեություն ձև համացանցում. ինչպես պաշտպանվել

Վերջերս համացանցում նոր խաբեության ձև է տարածվել։
Տելեգրամով «սպամ» է տարածվում` «թե քվեարկեք, մասնակցում եմ մրցույթի», տվյալներ տրամադրելուց հետո մարդիկ դառնում են խաբեության զոհ։

Այս թեմայով ArmLur.am-ը կապ հաստատեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, հասկանալու ի՞նչ է սա և ինչպես չդառնալ խաբեության զոհ.

«Սա նոր բան չէ, սրա իմաստը այն է, որ սկզբում ասում է քվեարկենք, հետո ուզում են կոդը, իբր քվեարկությունը իրականացնելու համար, բայց դա տելեգրամի վերականգման կոդն է, որը մարդը փաստացի ներմուծում է կեղծ էջում ու հակերը ստանում է այդ կոդը ու կարողանում է տելեգրամը մարդու փախցնել»։

Մեդիափորձագետը խաբեությունից պաշտպանվելու համար խորհուրդ է տալիս՝ ամեն եկած լինկ չբացել, արժե նամակը ուղարկողին հարցնել, թե ի՞նչ է սա։

  • Կիսվել: