Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել
Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին կառավարությունից:
«Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով»,- հայտնեցին և նշեցին, որ նախնական չեն կարող ասել ինչն է կոնկրետ խնդիրը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։