Ներքին Հանդի մուտքը սահմանափակված չէ․ Պապիկյան
Ներքին Հանդ գյուղի մոտ կա ճանապարհի հսկողության կետ։Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պատգամավորները հետաքրքրվեցին ռուս խաղաղապահների կողմից գյուղի մուտքի ուղեփակոց տեղադրելու մասին, ինչի առնչությամբ Պապիկյանն ասաց, որ գյուղի մուտքը սահմանափակված չէ։
՛՛Ինձ մոտ էլ էր այդ հարցն առաջացել։ Ես այցելեցի Ներքին Հանդ։ Այո, խոսքը սահմանապահների մասին է, որոնք օրը մի քանի անգամ անցնում են նշված ճանապարհով՝ այդպիսով պարեկություն իրականացնելով։ Սակայն քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակված չէ։ Այս ճանապարհից լավ երեւում են նաեւ հակառակորդի դիրքերը՛՛,-նշեց պաշտպանության նախարարը: