շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ներքին Գետաշեն գյուղում մոտ 40 հակ կուտակած անասնակեր է այրվել

Ներքին Գետաշեն գյուղում մոտ 40 հակ կուտակած անասնակեր է այրվել

Օգոստոսի 14-ին, ժամը 16։05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներքին Գետաշեն գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:17-ին, մարվել՝ 16:33-ին: Այրվել է մոտ 40 հակ կուտակած անասնակեր։

 

  • Կիսվել: