կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ներկայացավ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ներկայացավ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին բաժին է ներկայացել 38-ամյա Գառնիկ Պ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

 

  • Կիսվել: