ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ներելու և անտեսելու լիմիտը սպառվեց. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մարությանի մասին

Ներելու և անտեսելու լիմիտը սպառվեց. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մարությանի մասին

Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ և Հայկ Մարությանի ընդհանուր ընկերներից, հանրությունից, որ իրենք ականատես եղան իմ էմոցիոնալ պոռթկմանը. այդտեղ ես ավելի շատ որպես ընկեր էի վիրավորված։ Այս մասին ՛՛Ազատության՛՛ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ հարաբերություններ ունի Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, և ինչու էր նրան կոշտ պատասխանել իր գրառմամբ:

Սիմոնյանը նշել է, որ ինքն էմոցիոնալ մարդ է. ՛՛Եթե կարող եմ մեկին կարեկցել, օգնել, մի տեղ էլ զայրանալ, ապա կարող եմ շատ ծանր տանել այն, որ իմ ընկերը, ում հետ ես ճանապարհ եմ անցել, որին շատ բաներ ներել եմ և որի հետ ընդամենը 10 օր առաջ խոսել էի որպես ընկեր, իր հեռանալուց փորձում է ամեն ինչ մի կողմ դնել և շահարկել ինձ, իմ անունը։ Անկեղծ ասած՝ ներելու և անտեսելու լիմիտը այդտեղ սպառվեց, և գտա, որ այդ բաները պետք է ասեմ՛՛։

Նա հավելել է, որ ցավում է, որ էմոցիոնալ է եղել. ՛՛Այս ընթացքում ես իր հետ չեմ փշվել, իրեն ու իր ընտանիքին միայն լավն եմ ցանկանում, թող շարունակի իր գործունեությունը, իր մոտ դա կարծում եմ ավելի լավ կստացվի և չեմ ցանկանում այլևս իր մասին խոսել։ Ներել-չներելու հարց չկա, իր հետ կապված բոլոր խնդիրների ժամանակ միշտ առաջինն եմ եղել իր հետ կապված հարվածը իմ վրա վերցնելու, ինչո՞ւ էր պետք այդ օրը իմ մասին խոսել՛՛:

  • Կիսվել: