Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով. РБК-Украина
Հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինային ուղղված ամենախոշոր ավիահարվածներից մեկը։ Թիրախում են եղել Կիևը և հինգ շրջան, գրում է РБК-Украина-ն։
Ընդհանուր առմամբ, գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 539 անօդաչու թռչող սարք և 11 բալիստիկ, թևավոր հրթիռ։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը չեզոքացրել են 268 անօդաչու թռչող սարք և երկու «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ։ Հայտնի է 23 տուժածի մասին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի քաղաքների և շրջանների վրա օդային հարձակումը սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցից անմիջապես հետո:
Կրեմլը բանակցություններից հետո հայտարարել է, որ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցում «բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունները հնարավորինս շուտ դադարեցնելու հարցը»։ Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ «չի նահանջի հակամարտության պատճառները վերացնելու իր նպատակներից»: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։