հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ներբեռնի՛ր HealthBuddy+ հավելվածը, ստացի՛ր ստուգված տեղեկատվություն COVID-19-ի մասին

Ներբեռնի՛ր HealthBuddy+ հավելվածը, ստացի՛ր ստուգված տեղեկատվություն COVID-19-ի մասին

Համացանցը ողողված է ՔՈՎԻԴ-19-ի մասին լուրերով. շատ է նաև սխալ ու սուտ տեղեկատվությունը, որը կարող է անգամ վտանգել մարդկանց կյանքը։ Ուստի հատկապես նման կարևոր թեմայի շուրջ ամեն մի տեղեկատվություն պետք է նախ ստուգել՝ հիմնվելով միայն գիտական փաստերի ու մասնագիտական կարծիքի վրա։

Սա հենց այն է, ինչ անում է HealthBuddy+ հավելվածը, որը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերի արդյունքում։

HealthBuddy+-ը ինտերակտիվ բջջային հավելված է 12-ը լրացած անձանց համար, որն ունի 3 հիմնական ֆունկցիա․

Chatbot, որն անմիջապես պատասխանում է ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ ձեր հարցերին՝ հիմնվելով մասնագիտական գրականության և գիտական տվյալների վրա։ Ի դեպ, այստեղ կարող եք գտնել նաև հաճախ հնչող այլ հարցերը և դրանց պատասխանները։ 

  • Կիսվել: