հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նելսոն Ստեփանյան և Մոլդովական փողոցների բնակիչներին խնդրում են այս գիշեր փակ պահել պատուհաններն ու պատշգամբների դռները

Նելսոն Ստեփանյան և Մոլդովական փողոցների բնակիչներին խնդրում են այս գիշեր փակ պահել պատուհաններն ու պատշգամբների դռները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Նելսոն Ստեփանյան և Մոլդովական փողոցների բնակիչներին:

՛՛Նոր Նորք վարչական շրջանում բույսերի բուժումը շարունակվում է։ Այս գիշեր՝ ժամը 04։00-ից մինչև առավոտյան ժամը 07։00, աշխատանքներ կիրականացվեն Նելսոն Ստեփանյան և Մոլդովական փողոցներում։

Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՛՛,-ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: