երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պուտինը Հաղթանակի շքերթի առիթով Կարմիր հրարապարակ է ժամանել արտասահմանցի գործընկերների հետ

Պուտինը Հաղթանակի շքերթի առիթով Կարմիր հրարապարակ է ժամանել արտասահմանցի գործընկերների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի Հանրապետության ղեկավարների հետ միասին ժամանել է Կարմիր հրապարակ՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

Մինչ շքերթի մեկնարկը Պուտինը  զրուցել է վետերանների հետ։

Շքերթից հետո Ռուսաստանի նախագահն ու հրավիրված հյուրերը կմասնակցեն Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելու արարողությանը։

Այնուհետեւ Կրեմլում ՌԴ նախագահի անունից ընդունելություն կկազմակերպվի շքերթին ներկա պատվիրակությունների ղեկավարների համար։

Կեսօրից հետո նախատեսվում է, որ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կունենա Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի առաջնորդների հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ելույթում շնորհավորել է ռուսներին Հաղթանակի օրվա առթիվ:

«Մեր հայրերը, պապերն ու նախապապերը պաշտպանել են իրենց հայրենի հողը և ջախջախել նացիզմը»,-նշել է նա:

  • Կիսվել: