երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ապագա հաղթանակների և կայուն ու արժանապատիվ խաղաղության գրավականը մեր միասնականությունն է. Արմեն Սարգսյան

Ապագա հաղթանակների և կայուն ու արժանապատիվ խաղաղության գրավականը մեր միասնականությունն է. Արմեն Սարգսյան

Ապագա հաղթանակների և կայուն ու արժանապատիվ խաղաղության գրավականը մեր միասնականությունն է: Այս մասին իր ուղերձում նշել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Մայիսի 9-ը Հաղթանակի և խաղաղության օրն է: Այս տոնը մեր պատմության անբաժանելի մի մասն է։

Խաղաղությունն ու հաղթանակն ապրեցնող արժեքներ են, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք ժողովրդի ու պետության համար:
 

Ապագա հաղթանակների և կայուն ու արժանապատիվ խաղաղության գրավականը մեր միասնականությունն է, համերաշխությունն ու նպատակասլացությունը, հավատարմությունը համազգային նպատակներին:

Հերոսների հիշատակն ու թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել միասնական և համատեղ ջանքերով, որպես ժողովուրդ ու պետություն, կերտել հաղթանակներ:

  • Կիսվել: