Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին, նրանք դժգոհ չեն սահմանազատումից. Թունյան
Սահմանազատման գործընթացը կասեցնեն, չկասեցնեն, կամ ինչպես անեն, դրա համար կան համապատասխան կառույցներ եւ այդ ուղղությամբ որոշումներ ընդունելու համար նախ պետք է ունենալ դրա իրավասությունը, երկրորդը ունենալ բավարար տեղեկատվություն տեղի ունեցողի վերաբերյալ: Այս մասին, այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Այո, կարող են իրենց տեսակետն արտահայտել, բայց արտաքին քաղաքականությունը որոշում է դիվանագիտական կառույցի եւ մնացած կառույցների կողմից, որոնք ամբողջ տեղեկատվությանը տիրապետում են:
Թունյանը նկատեց, որ սահմանազատման գործընթացն արվում է առաջին հերթին ՀՀ անվտանգությունն ամրապնդելու համար. «Եթե մարդիկ այս տարբերակներին դեմ են, պետք է այլընտրանքային տարբերակներ առաջարկեն, ընդ որում, ոչ լղոզված: Պետք է կոնկրետ ասեն, թե իրենք եթե լինեին՝ ինչ կանեին»: