ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախաձեռնության նպատակն ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովումն է

Նախաձեռնության նպատակն ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովումն է

Կառավարությունը «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացմամբ նախատեսում է հասարակական վերահսկողության ավելացում ապաստան հայցողների կացարանի կենսապահովման պայմանների, ինչպես նաեւ կացարանում նրանց իրավունքների իրացման հնարավորությունների մասով: Հարցն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Ներկայումս գործում են իրավունքի պաշտպանության եւ վերահսկման մի շարք մեխանիզմներ, սակայն գոյություն չունի ինստիտուցիոնալ շրջանակ, ինչն էլ նախատեսվում է օրենքի նախագծով: Այն կձեւավորվի Ներքին գործերի նախարարության սահմանած ընթացակարգով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը: Նա նշել է, որ առաջարկվում է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել հասարակական դիտորդների խմբի կազմավորման իրավական հիմքերը: Նման կարգավորումն ուղղված է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը:

  • Կիսվել: