շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վրաստանում ապաստան հայցողների թիվն աճել է

Վրաստանում ապաստան հայցողների թիվն աճել է

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած միգրացիոն վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2023 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում ապաստան է հայցել 515 մարդ, գրում է aliq.ge-ն:

Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցված քաղաքացիների թիվը կազմել է 224, իսկ առաջին եռամսյակում՝ 291, համապատասխանաբար, ընթացիկ տարվա 6 ամսում այս թիվը կազմել է 515։

Ըստ ՆԳՆ-ի՝ 2022 թվականին ընդհանուր առմամբ ապաստան է հայցել 1 473 մարդ։

2023 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցվել է ամենաշատը՝ 104 քաղաքացի Ուկրաինայից։ Վրաստանում 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին ապաստան են հայցել.

Ուկրաինա՝ 104 քաղաքացի,
Ռուսաստան՝ 49 քաղաքացի,
Իրան՝ 93 քաղաքացի,
Թուրքիա՝ 72 քաղաքացի,
Հնդկաստան՝ 17 քաղաքացի:

  • Կիսվել: