կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ոստիկանները մեթամֆետամին են հայտնաբերել

Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ոստիկանները մեթամֆետամին են հայտնաբերել

Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 48-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում:

Դեկտեմբերի 13-ին կասկածվողը բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 փաթեթ սպիտակ բյուրեղանման զանգված: Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը կրիստալ թմրամիջոց է, որը դեկտեմբերի 12-ին բերել էր արտերկրից: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: