շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նա, ով քեզ նյարդայնացնում է, փաստացի կառավարում է քեզ. Իվետա Տոնոյանը՝ իշխանական պատգամավորներին

Նա, ով քեզ նյարդայնացնում է, փաստացի կառավարում է քեզ. Իվետա Տոնոյանը՝ իշխանական պատգամավորներին

«Այստեղ հղումներ են կատարվում Ֆրեյդին: Ես պետք է հղում անեմ այն հոգեբանին, ով ասում է՝ նա, ով քեզ նյարդայնացնում է, փաստացի կառավարում է քեզ: Եթե առաջնորդվենք այս սկզբունքով, այսօրվա ամբողջ օրը ԲՀԿ-ին քննարկելն ինչ-որ մի բան նշանակում է»,-այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը՝ նշելով, թե իշխանական խմբակցությունը մի ամբողջ օր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է ԲՀԿ-ի վրա:

Տոնոյանի խոսքերին դահլիճում ինչ-որ մեկն արձագանքեց, ինչը նրան դուր չեկավ: «Կարող եք այդ կողմից չճտտացնել կամ ծտտացնել: Ընդամենը կոռեկտություն ունեցեք ու լսեք: Եթե ցանկություն ունենանք, առանձին կանդրադառնանք»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա խոսեց նաև թերարժեքության սինդրոմի մասին՝ ասելով. «Երբ ընդհանրական գնահատական է հնչում, դուք, չգիտեմ ինչու, դա վերագրում եք ձեզ»:

  • Կիսվել: