Իրենց բուդկի աշխարհից ավելի լայն տեսնել չեն կարող. քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հնի մտածելակերպով աշխատած անձանց դժվար է վերափոխել ու սովորեցնել նոր պայմաններին. «Իրենք մնում են նույն տրամաբանության մեջ, որով աշխատել են։ Եվ բոլոր տնտեսվարողները՝ լինեն այգու վարձակալներ, այս տեսակի սրճարանների աշխատացնողներ, կամ պետք է գիտակցեն, որ մտածողությունը պետք է փոխեն ու այս դարին, այս դարի Երևանի պահանջներին համապատասխանեցնեն, կամ գնան ուրիշ գործով զբաղվեն»,- ասել է նա։
Ըստ քաղաքապետի՝ հին տրամաբանությամբ աշխատած մարդիկ չեն կարող նոր տրամաբանությամբ լուծումներ տեսնել. «Իրենց բուդկի աշխարհից ավելի լայն տեսնել չեն կարող։ Հետևաբար կոչ, հորդոր տնտեսվարողներին, որ նախկինից վարձակալական հիմունքներով Երևանի տարբեր հատվածներում տարբեր առևտրային օբյեկտներ են աշխատեցնում՝ հարգելիներս, երևի թե ձեր իրավունքը փորձեք վաճառել, որովհետև վաղ, թե ուշ գալու ենք ձեր հետևից, որովհետև այլևս չեք համապատասխանում Երևանի ու երևանցիների մերօրյա պահանջներին»։



