երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել (տեսանյութ)

Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություններ և հաղորդագրություն է հրապարակել, ըստ որոնց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածունները  Շիրակի մարզի մի խումբ բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածունները նույն դաշինքի համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստակամ անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 


Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

  • Կիսվել: