շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մոտ 1350 ընտանիք արդեն սկսել է ստանալ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան համար նոր նպաստը. նախարար

Մոտ 1350 ընտանիք արդեն սկսել է ստանալ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան համար նոր նպաստը. նախարար

Հայաստանում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան համար նոր նպաստներն արդեն սկսել են ստանալ մոտ 1350 ընտանիքներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա նշել է, որ նախարարությունն ընդհանուր առմամբ ստացել է մոտ 1800 դիմում, որոնք ինտենսիվ մշակվում են։

՛՛Վճարումները կսկսվեն հաջորդ ամիս՝ դիմումը բավարարելուց անմիջապես հետո՛՛,-ասել է նախարարը:

  • Կիսվել: