երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Արմեն Ջիգարխանյանին

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Արմեն Ջիգարխանյանին

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

85 տարեկան հասակում կյանքից հեռացած դերասանին վերջին հրաժեշտը տալու արարողությունը կայացել է Մոսկվայի դրամատիկական թատրոնում: Արարողությանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ:

 

Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա է եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, դերասաններ, մշակութային և հասարակական գործիչներ:

  • Կիսվել: