կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մոսկվայում մեկ տարեկան երեխան ընկել է պատշգամբից և մահացել

Մոսկվայում մեկ տարեկան երեխան ընկել է պատշգամբից և մահացել

Հունիսի 18-ի երեկոյան Մոսկվայում՝ Սոլյանկա փողոցում, մեկ տարի ութ ամսական աղջիկ երեխան ընկել է 6-րդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբից, հայտնում է TASS-ը։

Երեխան մահացել է շտապօգնության մեքենայումԼ Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ երեխայի ծնողները հյուրասենյակում տեսակապի միջոցով խոսելիս են եղել տատիկի հետ: Մինչ հայրն ու մայրը տարվել են զրույցով, երեխան դուրս է եկել պատշգամբ:

Րոպեներ անց մայրը նկատել է, որ երեխան հյուրասենյակում չէ։ Նրան չեն գտել բնակարանում, իսկ պատշգամբի դուռը բաց է եղել: Նայելով փողոց, մայրը տեսել է իր դստերը գետնին ընկած: Ոստիկանությունը ստուգումներ են անցկացնում, պարզվում են դեպքի հանգամանքներն ու պատճառները։

 

 

  • Կիսվել: