երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մինչ օրս, սակայն, որեւէ արձագանք ԼՀԿ ղեկավարից չկա. Հակոբ Կարապետյան

Մինչ օրս, սակայն, որեւէ արձագանք ԼՀԿ ղեկավարից չկա. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքպետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուղիղ հինգ օր առաջ հանրագրով հիշեցրեցինք, որ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Edmon Marukyanը դեկտեմբերին ի շարս այլոց մի կեղծ թեզ է նետել լրատվական դաշտ՝ հայտարարելով, թե իբր Երեւանի քաղաքապետարանը «Կամազ չի նվեր ստացել, այլ փողն է վերցրել»՝ ակնարկելով դրանում իբր կոռուպցիոն ռիսկի առկայությունը:

Հրապարակեցինք քաղաքապետ Մարությանի հորդորը՝ ուղղված Է. Մարուքյանին՝ հերքել ակնհայտ կեղծիքը, կամ փորձել փաստեր ներկայացնել: Մինչ օրս, սակայն, որեւէ արձագանք ԼՀԿ ղեկավարից չկա: Այնուհանդերձ, հուսով ենք, որ Էդմոն Մարուքյանը, որպես պատասխանատու քաղաքական գործիչ, հարգանք կդրսեւորի իր լսարանի հանդեպ եւ պարզաբանում կներկայացնի իր վերոնշյալ արտահայտության վերաբերյալ՝ հերքելով կամ հաստատող փաստեր ներկայացնելով: Նոււյնը, ի դեպ, վերաբերում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը, ըստ էության հետեւելով իր քաղաքական ղեկավարի օրինակին, եթերում կրկնել էր նույն կեղծ թեզը»։

 

  • Կիսվել: