ՀԷՑ-ի կառավարման 6-8 ամսում շուրջ 50 մլն դոլարի վարկ է մարել. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ի կառավարման 6-8 ամսում շուրջ 50 մլն դոլարի վարկ է մարել: Այս մասին հայտարարել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ուղիղ և պատասխանատու հայտարարում եմ. ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է ՀԷՑ-ի ունեցած՝ գրեթե 400մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ ու պլանային մարել շուրջ 50մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկեր, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների, ուռճացված գներով ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումների, բացառապես իրենց ու իրենց մերձավորներին պատկանող այլ ընկերությունների միջոցով տարիներ շարունակ իրականացվող «մենաշնորհային» մատակարարումների միջոցով «դուրս բերել» այդ $ 50,0մլն-ը ՀԷՑ-ից և «յուրացնել»...
ՀԷՑ-ի՝ օրվա սեփականատիրոջ կողմից նախօրեին ՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված մի շարք մերկապարանոց, մտացածին ու անհիմն գնահատականներին կանդրադառնամ ավելի ուշ՝ կոնկրետ թվերով ու փաստերով»։



