ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միկրոավտոբուսում կնոջ պայուսակից գումար գողանալու կասկածանքով տղամարդը բերման է ենթարկվել

Միկրոավտոբուսում կնոջ պայուսակից գումար գողանալու կասկածանքով տղամարդը բերման է ենթարկվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գումար են գողացել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ոստիկանություն բերման է ենթարկվել 30-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը:
 
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: