կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում

Մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի և Իջևանի ավտոճանապարհներին՝ անձրև։

Ինչպես  հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Նոյեմբերյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:  

  • Կիսվել: