Մի մոռացեք, մեր երկրում այսօր երկու մեծ պատերազմ է, և առաջնագիծն ամուր պահելու առաքելությունը նաև թիկունքում կանգնածների պարտքն է. Արմեն Մուրադյան
Հարգելի քաղաքացիներ, այսօր մեր երկրում գրանցվել է նոր 1371 կորոնավիրուսի դեպք․․․։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
"Սա խիստ մտահոգիչ թիվ է․․․Խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ յուրաքաչյուրիդ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, մենք այսօր, այս պահին չունենք ԻՐԱՎՈՒՆՔ մեր Սպիտակ Բանակի Հերոսներին էլ ավելի ծանրաբեռնելու․․․
Մի մոռացեք, մեր երկրում այսօր երկու մեծ պատերազմ է, և առաջնագիծն ամուր պահելու առաքելությունը նաև թիկունքում կանգնածների պարտքն է։
Հարգելիներս, ևս մեկ անգամ խնդրում եմ՝ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, որ մեր հզոր Սպիտակ Բանակը կարողանա հաղթի անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։
Հ․Գ․ նկարում մեր պրոֆեսոր Իրինա Մալխասյան է՝ նա մարտ ամսից պայքարում է ու հաղթում է, հիմա նա հսկում է նաև մեր Զինվորների կյանքը․․․ Խնդրում եմ, հարգեք նրա աշխատանքը և մի ծանրաբեռնենք պրոֆեսորին և նրա կոլեգաներին․․․։"



