կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեծավանի հաստոցաշինական արտադրամասից կատարված գողությունը բացահայտվեց թարմ հետքերով (տեսանյութ)

Մեծավանի հաստոցաշինական արտադրամասից կատարված գողությունը բացահայտվեց թարմ հետքերով (տեսանյութ)

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողները, համագործակցելով Աշտարակի բաժնի քրեական հետախույզների հետ, անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել:

Իրավապահները Աշտարակ քաղաքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տաշիրի բաժին բերման են ենթարկել Մեծավան գյուղի երեք բնակչի:

Պարզվել է, որ նրանք նոյեմբերի 14-ին՝ ժամը 3-ի սահմաններում, պատուհանով մտել են Մեծավանի հաստոցաշինական արտադրամաս և գողացել սարքավորումներ:

Գողոնը հայտնաբերվել է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: