շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մետրոյում մխչանցի երիտասարդի խուզարկությամբ թմրանյութ են գտել․ ընկերներին էր հյուրասիրել

Մետրոյում մխչանցի երիտասարդի խուզարկությամբ թմրանյութ են գտել․ ընկերներին էր հյուրասիրել

Օգոստոսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին երեք երիտասարդի, որոնցից երկուսը Երևանի բնակիչներ էին, երրորդը՝ Մխչյան գյուղի։Մխչյան գյուղի բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երեք կաթուցիչ, շագանակագույն և կանաչավուն յուրահատուկ հոտով զանգվածներ:

Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ինքն է հյուրասիրել երևանաբնակ երկու ընկերներին։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

  • Կիսվել: