ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Մենք մեր հողից ոչ մեկին ոչ մի կտոր չպետք է տանք. Արթուր Աբրահամ

Մենք մեր հողից ոչ մեկին ոչ մի կտոր չպետք է տանք. Արթուր Աբրահամ

Իմ ցանկությունն այն է, որ ինչը մերն է, մերը մնա, մենք ուրիշինը չենք ուզում, մերը թող մնա մեզ, ուրիշինը՝ ուրիշին։ Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում, խոսելով սահմանային իրավիճակի մասին, ասաց բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

՛՛Մենք մեր հողից ոչ մեկին ոչ մի կտոր չպետք է տանք՛՛,-հավելեց նա:

Աբրահամի խոսքով՝ պետք է լինել համախմբված, ուժեղ, որ կարողանանք հաղթել։ ՛՛Մենք ամբողջ կյանքում բոլոր կողմերից նեղված ենք եղել, մեր մեջքն ուժեղ պետք է լինի, միակ միջոց դա է՛՛,-նշեց բռնցքամարտիկը:

  • Կիսվել: